7 նշան, որոնք վկայում են երիկամների հիվանդ լինելու մասին

Երիկամների աշխատանքը չափազանց կարևոր է մարդու առողջության համար։

Steptohealth.ru կայքը գրում է, որ, ինչպես մյուս օրգանները, դրանք ենթարկվում են վարակների և հիվանդությունների ազդեցությանը։

Խնդիրն այն է, որ որոշ դեպքերոմ հիվանդությունները սկբնական շրջանում նշաններով չեն ուղեկցվում, ինչի հետևանքով դժվար է դրանք ժամանակին ախտորոշելը։

Սակայն գոյություն ունեն որոշակի նշաններ, որոնք կօգնեն ձեզ ժամանակին «ահազանգ հնչեցնել»։

Քրոնիկական հոգնածություն։ Քրոնիկական հոգնածությունն արդյունք է այն բանի, որ արյունը թթվածինը վատ է հասցնում բջիջներին։ Պատճառներից մեկը կարող է երիկամների հետ կապված խնդիրը լինել։

Մաշկի քոր։ Երիկամների միջոցով արյունից մեծ քանակով տոքսիններ են դուրս գալիս։ Եթե երիկամները նորմալ չեն աշխատում, ավելորդ նյութերը կուտակվում են օրգանիզմում, և սկսում եք քոր զգալ։

Այտուցներ։ Հեղուկների կուտակումն օրգանիզմում և այտուցները երիկամների հիվանդության գլխավոր պատճառներից են։ Չնայած այտուցների առաջացումը կարող է տարբեր գործոնների ազդեցության հետևանք լինել, երիկամային անբավարարությունը հիմնական պատճառներից մեկն է։ Երիկամները կարգավորում են օրգանիզմում արյան և նատրիումի մակարդակը, իսկ դրանց վատ աշխատանքը թույլ չի տալիս հավասարակշռել այս ցուցանիշները։

Երիկամներ և անեմիա։ Անեմիայի առկայությունը նշանակում է, որ երիկամների հիվանդությունը բավական խորն է։

Մեջքի ցավ։ Այս նշանը ևս կարող է երիկամների հիվանդության ազդանշան լինել։ Չնայած սա շատ տարածված նշան չէ, այն կարող է երիկամներում քարի առկայության հետևանք լինել։ Այս դեպքում ցավը սովորաբար ինտենսիվ է և ուղեկցվում է այլ նշաններով, ինչպես՝ դժվարացած միզարձակումը։ Կարևոր է այս վիճակը տարբերել մկանների ցավերից։

Մեզի գույնի փոփոխություն։ Եթե երիկամները նորմալ չեն կատարում իրենց աշխատանքը, հնարավոր են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

  • գիշերվա կեսին ցանկանում եք զուգարան գնալ
  • տհաճ հոտ և մուգ գույն
  • միզարձակումը զսպելու անկարողություն
  • մեզի մեջ արյան առկայություն։

Տհաճ հոտ բերանից։ Բերանում տհաճ հոտը կարող է հայտնվել արյան մեջ տոքսինների հավաքվելու արդյունքում, ինչը հետևանք է երիկամային անբավարարության։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները