25 հետաքրքիր փաստ երազների մասին, որոնց մասին դուք գաղափար չունեք

Բոլոր մարդիկ երազներ են տեսնում, ու այդ երազները կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ մղձավանջային:

Ժամանակակից հոգեբանությունը շատ բան է հասկացել երազների մասին, բայց երազները շարունակում են առավելապես գաղտնիք մնալ ժամանակակից գիտության համար:

Սակայն որոշ բաներ հայտնի են, և այս հոդվածում ձեզ կպատմենք 25 հետաքրքիր փաստերի մասին, որոնք կապված են երազների ետ:

Դավաճանության մասին երազներ

1. Մենք բոլորս վախենում ենք դավաճանությունից

Ամենատարածված երազներից մեկը սիրելիի դավաճանության մասին երազն է: Այս երազներն իրենց արմատներով գնում են բոլոր մարդկանց մոտ հանդիպող միայնության վախի ոլորտ: Դավաճանության մասին երազները կարող են հաճախ լինել ու ոչ մի կապ չունենալ իրականության հետ:

2. Մենք գրգռվում ենք երազում

Բոլոր մարդիկ կարող են գրգռվել քնած ժամանակ, հատկապես՝ խորը քնի փուլում: Տղաների ու դեռահասների մոտ հաճախ երազախաբություններ են լինում, իսկ կանանց մոտ այտուցվում ու խոնավանում են սեռական օրգանները:

Թռիչքներ

3. Մարդիկ ավելի հաճախ են սկսել թռչել երազներում

1954-2000 թվականներին ընկած ժամանակահատվածում երազներում թռչող մարդկանց թիվն ավելացել է: Հետազոտողների կարծիքով՝ սա պայմանավորված է օդային փոխադրամիջոցների զարգացման ու օդային թռիչքների՝ սովորական բան դառնալու հետ:

4. Անվստահ մարդիկ ավելի հաճախ են երազներ տեսնում

Անվստահ մարդկանց երազները տարբերվում են վստահ մարդկանց երազներից: Անվստահ մարդիկ երազներ ավելի հաճախ են տեսնում, ու նրանց այն երազները, որոնք կապված են ուժեղ էմոցիաների հետ, ավելի վառ են:

5. Քնած ժամանակ շարժվելիս մեր երազը կանգ է առնում

Եթե Դուք ուզում եք հնարավորինս ուշ կտրվեք երազից, երբ արթնացել եք, ապա փորձեք մնալ նույն դիրքում: Եթե Դուք շարժվում եք ու փոխում եք դիրքը, Դուք ակտիվացնում եք Ձեր մկաններն ու «անջատում» երազը: Ի դեպ, նույն տրամաբանությամբ կարող եք պայքարել մղձավանջների դեմ. պարզապես փոխեք դիրքը, ու երազը կփոխվի:

Քունն ու խնդիրների ճիշտ լուծումը

6. Երազներն օգնում են որոշում կայացնել

Երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն այդ պահին կոդավորում է տեղեկատվությունը մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողությունների համար: Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում հիշել, պարզապես ննջեք ու մի քիչ հանգստացեք:

Ինչպե՞ս հիշել երազները

7. Մենք գնալով ավելի վատ ենք հիշում երազները

Հասունացման հետ մենք գալով ավելի ու ավելի վատ ենք հիշում մեր երազները: Որքան ավելի ենք մեծանում, այնքան ավելի ավելի է վատթարանում երազները հիշելու ունակությունը, հատկապես՝ տղամարդկանց մոտ:

8. Մենք կարող ենք անգամ արթուն ժամանակ երազներ տեսնել

Արթուն ժամանակ երազներ տեսնելը մի հնարք է, որը կայանում է նրանում, որ երևակայության միջոցով Դուք սկսում եք պատկերել այդ օրը տեսած երազը: Այն բանից հետո, երբ Դուք հիշում եք երազը, նշեք, թե ինչ է տեղի ունենում: Արթուն վիճակում երազ տեսնելու պրակտիկան կիրառվում է հանգստանալու, թուլանալու, ինչպես նաև բարդ և խճճված երազները վերլուծելու համար:

9. Արթուն ժամանած ունեցած մտքերն ազդում են երազների վրա

Այն, ինչի մասին մենք մտածում ենք քնելուց առաջ, կարող է էապես ազդել մեր երազների բովանդակության վրա; Եթե մենք ակտիվորեն կենտրոնանում ենք ինչ-որ բանի վրա, ապա ամենայն հավանականությամբ մենք այդ ամենը կտեսնենք նաև երազում։

10. Երազները մեզ ավելի խելացի են դարձնում

Երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն ակտիվորեն աշխատում է խնդիրների լուծման վրա, ուստի, եթե Դուք քննության եք պատրաստվում, ավելի լավ է շուտ քնել, որպեսզի ամրագրել կլանված տեղեկատվությունը, որը սերտել եք օրվա ընթացքում: Այդ կերպ Դուք ավելի արդյունավետ կյուրացնեք տեղեկատվությունը, քան նյութերն անգիր անելով:

11. Մենք երազներում տեսնում եք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները

Մենք հաճախ երազներում տեսնում ենք իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթվա ընթացքում: Սա այսպես կոչված ուշացման էֆեկտն է: Մեր ուղեղի այն մասը, որը պատասխան է տալիս էմոցիաների, հիշողության ու ուսուցման համար, փոխադրում է տեղեկատվությունը կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ հիշողություն, որպեսզի ամրագրի այն ապագայի համար: Այս տեղափոխությունը կարող է մինչև մեկ շաբաթ տևել, ուստի նախորդ շաբաթի իրադարձությունները հաճախ տեսնում ենք երազների մեջ:

Հղիության շրջանի երազներ

12. Հղի կանանց երազները տարբերվում են

Քանի որ մենք տեսնում ենք երազներ՝ կապված մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների գետ, զարմանալի չէ, որ հղի կանանց երազներում առավել ակտուալ է հղիության ու ծննդաբերության թեման: Ծննդաբերության մասին երազները հաճախակիանում են հատկապես հղիության երրորդ քառորդում, ընդ որում, հղի կանայք առավել հաճախ են մռայլ երազներ ունենում:

Կրկնվող երազներ

13. Կրկնվող երազները պատահական չեն

Եթե միևնույն երազը կամ էլ մղձավանջը կրկնվում է, ապա չի կարելի արհամարհել այն: Մեր ուղեղն օգտագործում է երազը, որպեսզի վերամշակի այն ամենը, ինչ մենք կլանում ենք իրական աշխարհից: Եթե նույն երազն անդադար կրկնվում է, ապա դա կապված է Ձեր կյանքում առկա ինչ-որ չլուծված խնդրի հետ, որը լուծում է պահանջում:

14. Մեր երազները տարբեր տևողություն ունեն

Առավել երկարատև երազները լինում են խորը քնի փուլում, որի տևողությունն ընդհանուր տևողությունից է կախված: Մեր առաջին երազը կարճ է ու կարող է տևել մոտ 5 րոպե, իսկ վերջին երազը տևում է մինչև մեկ ժամ: Դրա համար էլ արթնանալուց մեր երազները մեզ ահավոր երկար ու բարդ սյուժեով են թվում:

15. Մենք կարող ենք ընտրել, թե ինչ սովորել երազներից

Չնայած նրան, որ մարդկանց մեծամասնությանը թվում է, որ երազներն անկառավարելի են, մենք իրականում կարող ենք ուղղորդել ու կառավարել դրանք: Պրակտիկ եղանակով կարելի է սովորել գիտակցել, թե ինչ է կատարվում երազներում, ու սովորել սևեռվել այն երազների վրա, որոնք պետք են: Արդյունքում կարելի է նույնիսկ որոշակի առումով ընտրել, թե ինչ սցենարով պետք է զարգանա երազը:

16. Երազներում մենք երաժշտություն ենք ստեղծում

Երաժիշտների ու երաժշտությամբ զբաղվող մարդկանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք երաժշտական երազներ են տեսնում, ու նրանց երազներում առկա է այնպիսի երաժշտություն, որը նրանք չեն կատարել օրվա ընթացքում ու առհասարակ երաժշտություն ուսումնասիրելիս: Փորձարկման մասնակիցների կեսն ասաց, որ, այնուամենայնիվ, այն իրենց ծանոթ էր թվում: Սա ապացուցում է, որ մարդիկ երաժշտություն են ստեղծում իրենց երազներում:

17. Հեռուստատեսությունն ազդում է մեր երազների վրա

Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք հեռուստացույցով, արտացոլվում է մեր երազներում: Բացի դրանից, մեծ նշանակություն ունի, թե մենք սև-սպիտակ ծրագրեր ու ֆիլմե՞ր ենք նայել, թե՞ գունավոր: 30 տարեկանից ցածր երիտասարդ փորձարկվողների 80 տոկոսը գունավոր երազներ է տեսնում, իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 20 տոկոս:

18. Տղամարդիկ ու կանայք տարբեր երազներ են տեսնում

Մեր սեռային պատկանելությունը ևս ազդում է մեր երազների վրա: Այսպես, օրինակ կանանց երազներում կանայք ու տղամարդիկ հավասարաչափ են բաշխված, մինչդեռ տղամարդկանց երազներում կանայք երկու անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ:

19. Մեր ուղեղը ջնջում է երազներն այն բանից հետո, երբ մենք տեսնում ենք դրանք

Ուղեղը ջնջում է երազներն այնպես, ինչպես մենք ենք ֆորմատ անում համակարգիչը: Ու արդյունքում ամբողջ գիշերվա ընթացքում տեսած երազներից հիշում ենք միայն նրանք, որոնք տեսել ենք արթնանալուց անմիջապես առաջ: Դուք լրիվ մոռանում եք երազները, եթե հատուկ չեք կենտրոնանում՝ դրանք մտապահելու համար:

20. Այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ քնած ժամանակ, ազդում է մեր երազների վրա

Արտաքին ազդակները՝ այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ քնած ժամանակ, ազդում են մեր էմոցիաների վրա, որոնք մենք ունենում ենք երազում: Պարզվում է, որ, օրինակ, վարդերի հոտը նպաստում է դրական երազներ տեսնելուն, իսկ հոտած ձվերի հոտը կարող է վատ երազներ առաջացնել:

21. Մեր երազներում չկան սահմանափակ հնարավորություններ

Հաշմանդամների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց սահմանափակ հնարավորությունները չեն ազդում երազներում նրանց հնարավորությունների վրա: Այսպես, խուլ մասնակիցների 80 տոկոսը երազում «լսել է», իսկ 15 հենաշարժողական խնդիրներով հետազոտվողներից 14-ը երազներում ազատ տեղաշարժվել է կարողացել:

Անքնություն

22. Անքնությամբ տառապողներն ավելի լավ են հիշում իրենց երազները

Անքնությամբ տառապող մարդիկ ավելի լավ են հիշում երազները: Ի դեպ, այսպիսի մարդկանց երազների բովանդակությունն առավելապես սթրեսային է, ինչը կապված է քնելու հետ ունեցած խնդիրների հետ:

23. Կծու ուտեստներն օգնում են հիշել երազները

Մենք ավելի լավ ենք հիշում երազները, եթե արթնանում ենք երազմի կեսից: Իսկ քանի որ անսպասելի արթնացումների պատճառ կարող են հանդիսանալ կծու ուտեստները, ուստի կարելի է ասել, որ կծուն օգնում է հիշել երազները:

24. Քնային թերապիան օգնում է հետտրավմատիկ սթրեսի ժամանակ

Ինչպես արդեն նշեցինք, մենք իրականում կարողանում ենք կառավարել մեր երազները: Մասնագետներն օգտագործում են երազների կարգավորման մեթոդիկան՝ որպես հետտրավմատիկ սթերսային շեղման թերապիայի միջոց:

25. Որոշակի մտքերի ճնշումն արթուն ժամանակ բերում է դրանց ի հայտ գալուն երազներում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի մտքերի ու գաղափարների գիտակցական ճնշումը քնելուց առաջ բերում է նրան, որ դրանք ավելի հաճախ են ի հայտ գալիս երազներում: Որոշ հետազոտություններ էլ ցույց են տալիս, որ մտքերի ճնշումը կարող է անգամ հանգեցնել հոգեկան շեղումների:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել