Ինչ դրսևորումներ է ունենում արյան թանձրացումը և ինչ է հարկավոր անել նման դեպքերում

Գլխացավը, ծարավի զգացումը, հոգնածությունն ու սրտամկանում ծանրության զգացողությունը կարող են հուշել արյան թանձնացման մասին։ Այս մասին m24.ru-ի հետ զրուցում ասել է սրտաբան Յուրի Սերեբրյանսկին՝ նախազգուշացնելով, որ թանձր արյունը կարող է դառնալ զարկերակային ճնշման բարձրացման, աթիռմիաների ու սրտային հեղձուկի պատճառ։

Մասնագետի խոսքով՝ արյան թանձրացման դեպքում մարդու մոտ կարող են նկատվել գլխացավեր կամ գլխում ծանրության զգացողություն, ծարավի զգացում, հոգնածություն անգամ չնչին ակտիվությունից հետո, ինչպես նաև ծանրության զգացողություն ու ճնշող ցավեր սրտամկանի հատվածում։ Այնուամենայնիվ այս ախտանշանները մշտական չեն։

Բացի այդ, արյան թանձրացման դեպքում բարձրանում է արյան մակարդելիությունը, ինչի հետևանքով էլ վնասվածքների դեպքում արյունն արագ է մակարդվում ու երկար չի հոսում։

«Սա նախանշաններից մեկն է»,- հավելել է փորձագետը։

Մասնագետի հաղորդմամբ՝ շատ հաճախ արյունը թանձրանում է շոգ եղանակին և պայմանավորված է լինում օրգանիզմում հեղուկի պակասով։ Բացի այդ, նման հետևանքների կարող է հանգեցնել նաև միզամուղ դեղերի չարաշահումը։

Վերոնշյալ ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է առաջին հերթին որոշել, որքան ջուր է մարդն օրական խմում։

«Միջինում հարկավոր է առնվազն մեկ լիտր հասարակ ջուր խմել։ Գումարած նաև ևս 750-1000 մլ հավելյալ հեղուկ, հատկապես՝ շոգ եղանակին», -հավելել է սրտաբանը։

Նրա խոսքով՝ արյան թանձրացման կասկածների դեպքում հարկավոր է դիմել մասնագետին, որը կուղեգրի արյան ընդհանուր հետազոտության ու հեմատոկրիտի։ Վերջին ցուցանիշի բարձրացումը հուշում է արյան թանձրացման մասին, մինչդեռ արյան ընդհանուր հետազոտության միջոցով կարելի է ստուգել թրոմբոցիտների ու էրիթրոցիտների մակարդակները՝ այդ կերպ պարզելով՝ ինչ աստիճանի է թանձրացել արյունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ