Որ ախտանիշներից կարելի է լյարդի ճարպային հիվանդություն կասկածել

Առողջ լյարդը կարող է ժամում մոտ մեկ ստանդարտ ալկոհոլային ըմպելիք մշակել:

Եթե մարդը ավելի շատ է խմում, դա հետագայում կարող է հանգեցնել լյարդի ճարպային հիվանդության:

Այսպիսով, լյարդի ճարպակալումը կարող է մարդու ալկոհոլային կախվածության նախազգուշական ազդանշան լինել, ինչպես The Express-ի հետ զրույցում ասել է բժիշկ Սքոթ Թոմասը:

Մասնագետի խոսքով՝ ցանկացած մարդ, ով շատ է խմում մի քանի ամիս կամ տարի, լյարդի ալկոհոլային բնույթի ճարպակալման հետ բախվելու ռիսկի է դիմում: Բացի այդ, պաթոլոգիական վիճակը կարող է խորանալ ոչ ճիշտ սննդակարգի, սահմանափակ ֆիզիկական ակտիվության, արյան բարձր ճնշման, ավելորդ քաշի հետեւանքով:

Մասնագետը նշել է երկու վաղ ախտանիշներ, որոնք վկայում են խնդրի մասին:

«Լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդությունը սովորաբար երկար ընթացք է ունենում՝ համարյա առանց ախտանիշների: Սակայն եթե ախտանիշներ են հայտնվում, դուք կարող եք զգալ անբացատրելի ուժեղ հոգնածություն կամ ցավեր՝ որովայնի աջ վերին հատվածում»,- ասել է նա:

Ինչո՞վ է վտանգավոր ալկոհոլային ճարպային հիվանդությունը:

Լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդության հավանական բարդություն կարող է լինել պորտալ հիպերտենզիան, որի դեպքում լյարդում ճնշումը բարձրանում է պոտենցիալ լուրջ մակարդակի: Սա կարող է մանր անոթների պատռվածք եւ ներքին արյունահոսություն առաջացնել:

Լյարդի ալկոհոլային ճարպակալման մեկ այլ վտանգ է լյարդի էնցեֆալոպաթիայի զարգացումը, որն օրգանն անընդունակ է դարձնում տոքսինները օրգանիզմից հեռացնելու համար, ինչը մեծացնում է տարբեր ախտանիշների, այդ թվում` կոմայի զարգացման ռիսկը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մանկական հանելուկներ, որոնց վրա նաև մեծերն են գլուխ ջարդում
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ