Ավելորդ քաշը կարո՞ղ է հանգեցնել իմպոտենցիայի

Ճարպակալումն ազդում է ոչ միայն մարդու ընդհանուր առողջության, այլ նաեւ սեռական ոլորտի վրա. ակնհայտ կապ գոյություն ունի ճարպակալման եւ մի շարք խնդիրների միջեւ, որոնց մարդը կարող է բախվել` էրեկտալ դիսֆունկցիայից մինչեւ անպտղություն:

Մեզ հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, ժամանակակից հետազոտությունները փաստում են, որ այն տղամարդիկ, որոնք ունեն ավելորդ քաշ, 25 անգամ ավելի հաճախ են ունենում պոտենցիայի հետ կապված խնդիրներ, քան նորմալ քաշ ունեցող տղամարդիկ: Բացի այդ, ճարպակալումը պատճառ է հանդիսանում նաև սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշների վատացման, նույնիսկ կարող է անպտղության պատճառ հանդիսանալ:

Մասնագետի խոսքով՝ տղամարդկանց համար հատկապես վտանգավոր է որովայնային շրջանի (վիսցերալ) ճարպակալումը, որը նպաստում է տղամարդու օրգանիզմում իգական սեռական հորմոնների սինթեզին. սկզբնական շրջանում տեստոստերոնի ինտենսիվ արտադրությունը կարողանում է փոխլրացնել դա, սակայն եթե քաշը չի կարգավորվում, ապա որոշ ժամանակ անց սեռական հորմոնների քանակը սկսում է նվազել:

Սիրտ-անոթային համակարգը, ինչպես նշեց մասնագետը, նույնպես ծանրաբեռնվում է ավելորդ քաշի եւ ճարպակալման պատճառով: Գումարվում են նաև փսիխոէմոցիոնալ գործոնները (ավելորդ քաշը հաճախ պատճառ է հանդիսանում անձի ինքնագնահատականի իջեցման), որոնք եւս հանգեցնում են սեռական ֆունկցիայի խանգարման:

Մասնագետի խոսքով՝ նման դեպքերում պացիենտին շատ կարեւոր է կարգավորել քաշը. դա որոշիչ դերակատարություն է ունենում սեռական ֆունկցիայի վերականգնման համար: Անհրաժեշտության դեպքում կիրառվում է նաեւ հորմոնալ փոխարինող թերապիա, վիտամինոթերապիա, նյութափոխանակային պրոցեսները կարգավորող միջոցներ:

Ինչպես նշեց Սեւադա Հակոբյանը, պացիենտներին անհրաժեշտ է նաեւ լիարժեք վերականգնել ռեգուլյար սեռական կյանքը, քանզի բացասական հետադարձ կապի սկզբունքով դրա խանգարումը կարող է քաշի ավելացման պատճառ հանդիսանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մանկական հանելուկներ, որոնց վրա նաև մեծերն են գլուխ ջարդում
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ