Ինչպես պահպանել աղիների առողջությունը․ 5 պարզ խորհուրդ

Մարդու աղիների առողջությունը որոշիչ նշանակություն ունի նրա ամբողջ օրգանիզմի առողջության համար։

Աղեստամոքսային տրակտն օգնում է ոչ միայն ճիշտ յուրացնել ու օգտագործել օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սննդարար նյութերը, այլև նպաստում է տարատեսակ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարին, օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը և հոգեկան առողջության կայունության պահպանմանը, քանի որ այդ գործոնները կախված են աղիների միկրոֆլորայից։

Մասնագետների խոսքով՝ աղիների միկրոբիոմը՝ դրանում բակտերիաների, վիրուսների, սնկերի ու մակաբույծների կուտակումը պետք է բալանսավորված լինի, սակայն մարդկանց անառողջ կենսակերպը հաճախ է հանգեցնում այդ բալանսի խախտման, ինչն էլ իր բացասական հետևանքներն է ունենում ամբողջ օրգանիզմի համար։

Աղիների առողջության պահպանման համար մարդիկ հաճախ տարատեսակ հավելումներ են ընդունում, մինչդեռ մասնագետները վստահ են, որ ցանկալի արդյունքին կարելի է հասնել նաև ընդամենը մի քանի պարզ կանոնին հետևելու դեպքում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 խորհուրդ, որոնց հետևելը կօգնի պահպանել աղիների առողջությունը։

Օգտագործել մանրաթելերով հարուստ մթերք

Սննդային մանրաթելերը հիանալի սնդունդ են հանդիսանում աղիների օգտակար բակտերիաների համար, նպաստում են մարսողության բարելավմանն ու կանխում են փորկապության և աղեստամոքսային տրակտի հետ կապված այլ խնդիրների զարգացումը։ Մանրաթելերի հիանալի աղբյուր կարող է հանդիսանալ բուսական մթերքը, որն էլ հարկավոր է ներառել սննդակարգում։

Օգտագործել ֆերմենտավորված մթերք

Նման մթերքի գործածությունն օգնում է վերականգնել աղիներում օգտակար բակտերիաների բալանսը, ուստի դրանք սննդակարգում ներառելը շատ կարևոր է։ Ֆերմենտավորված մթերքի շարքին են դասվում թթու կաղամբը, կիմչին, կեֆիրը, թեյի սունկը և բնական յոգուրտը։

Օգտագործել պոլիֆենոլներով հարուստ մթերք 

Պոլիֆենոլները բուսական միացություններ են, որոնք շատ կարևոր են առողջության համար։ Այս տարրերը նվազեցնում են բորբոքումների մակարդակն ու բարձրացնում են միկրոբիոմում օգտակար բակտերիաների քանակությունը։ Պոլիֆենոլային միացություններով հարուստ են մուգ շոկոլադը, կարմիր գինին, կանաչ թեյը, հապալասն ու նուշը։

Լինել ֆիզիկապես ակտիվ

Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է բուտիրատ կոչվող բակտերիաների թվի աճին, իսկ այս բակտերիաներն օգնում են վերականգնել աղիների լորձաթաղանթը, նվազեցնում են բորբոքումների մակարդակը և բարելավում են օրգանիզմի պաշտպանվածությունը աղիների բորբոքային հիվանդությունների, ինսուլինակայունության ու շաքարային դիաբետի դեմ։

Ընդունել պրոբիոտիկներ

Հետազոտությունները ցույց են տվել, որ պրոբիոտիկները բարելավում են աղիների միկրոբիոմը, ինչը հանգեցնում է օգտակար բակտերիաների թվի մեծացման, աղիների լորձաթաղանթի ամրապնդման և իմունային համակարգի գործառույթների բարելավման։ Պրոբիոտիկների լավագույն աղբյուրներն են բնական յոգուրտը, կաղամբի թթուն, մարինացված վարունգը (առանց քացախի), պանրի փափուկ տեսակներն ու կեֆիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)