Որոնք են մեզի, կղանքի, կրծքի կաթի, փսխման կամ քթի արտադրության մեջ արյան հետքերի պատճառները

Մարդու մարմնի տարբեր հատվածներում կարող են նկատվել արյան հետքեր:

Ահա թե ինչի մասին են վկայում տարբեր տեղեր արյան հետքերի առկայությունը:

1. Մեզի մեջ

Մեզի մեջ արյան առկայությունը կարող է վկայել միզուղիներում կամ միզապարկում  վարակի մասին, հատկապես այն դեպքում, եթե միզարձակումը ուղեկցվում է այրոցով կամ առաջանում է մեզի պահելու կարողության հետ կապված խնդիրներ: Ախտանշանների թվում են նաև ջերմությունն ու գոտկատեղի ցավերը, որի դեպքում հնարավոր է նաև առկա լինի երիկամներում վարակ: Այդ դեպքում խորհուրդ է տրվում 48 ժամվա ընթացքում դիմել բժշկական օգնության, որի դեպքում կկատարվի համապատասխան ախտորոշում և կնշանակվի հակաբիոտիկներով բուժում:

2. Կղանքի մեջ

Հաճախակի մարդկանց մոտ կղանքի հետ զուգահեռ նկատվում է արյան որոշակի հետքեր, որոնք առաջանում են հիմնականում թութքի դեպքում, քանի որ այդ ընթացքում տեղի է ունենում հետանցքի մաշկի ճաքեր: Իսկ ահա կղանքի մեջ արյան կուտակումները շատ վտանգավոր են և նման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, քանի որ դա խոսում է շատ վտանգավոր հիվանդությունների՝ այդ թվում նաև քաղցկեղի մասին:

3. Կրծքի կաթի մեջ

Հաճախակի կերակրման ընթացքում կանանց մոտ կարող են առաջանալ պտուկների մաշկի պատռվածքներ, դա հատկապես վերաբերվում է կրծքով կերակրելու 1-ին  մի քանի շաբաթներին:Սակայն դա չի նշանակում, որ այդ դեպքում անհրաժեշտ է դադարել կրծքով կերակրել երեխային: Կարող եք պարզապես պտուկների վրա քսել կտավատի յուղ: Այն կօգնի շատ արագ թուլացնել ցավն ու լավացնել վերքերը:

4. Փսխման մեջ

Փսխման ծանր դեպքերում կարող է կոկորդում  առաջանալ մանր մազանոթների  վնասում, որի հետևանքով կարող է նկատվել փսխման մեջ արյան բծեր, որի դեպքում կարիք չկա շատ անհանգստանալ: Եթե փսխման ժամանակ բերանի խոռոչով դուրս եկած զանգվածը «ներկված» է վառ կարմիր կամ իր կառուցվածքով  հիշեցնում է աղացած սուրճի, այդ դեպքում արդեն հարկավոր է անմիջապես դիմել բժշկի, քանի որ դա կարող է վկայել ստամոքսում կամ  կերակրափողում  կյանքի համար վտանգավոր արնահոսության առկայության մասին:

5.Քթի արտադրության մեջ

Մրսածությունը, չոր օդը կամ վնասվածքը  կարող են հանգեցնել քթի լորձաթաղանթի վնասման և որպես հետևանք՝ արնհոսության: Եթե արնահոսությունը ուժեղ է, ապա այդ դեպքում կախեք գլուխը առաջ ու փակեք քթանցքները  մատներով` բռնելով դրանք 15 րոպե կամ այնքան ժամանակ մինչև որ արնահոսությունը կանգ առնի:

Եթե քթից  առատ արնհոսությունը  նկատվում է  ամսեկան 2 անգամից շատ, ապա այդ դեպքում լավ կլինի ստուգվեք, քանի որ դա կարող է վկայել հազվադեպ հիվանդությունների, այդ թվում նաև լեյկոզի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)