6 ախտանշան, որոնք կարող են հուշել ցրված սկլերոզի մասին

Ցրված սկլերոզն աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է նյարդերը պատող միելինային թաղանթի վրա՝ վնասելով դրանք։ Արդյունքում այդ թաղանթների վրա ի հայտ են գալիս սպիներ, ինչն աղավաղում կամ առհասարակ արգելափակում է փոխանցվող նյարդային ազդակները։ Այս ամենի հետևանքով մարդն աստիճանաբար կորցնում է սեփական մարմնի կառավարումը։ Ծանր դեպքերում հիվանդությունը կարող է հանգեցնել հաշմանդամության, որի դեպքում հիվանդը տեղաշարժվում է բացառապես ձեռնափայտով, հենակներով կամ անգամ անվասայլակով։

Հիվանդության ամենամեծ վտանգն այն է, որ այն կարող է զարգանալ հասարակ վիրուսի կամ մանրէի պատճառով առաջացած վարակման հետևանքով, ուստի հիվանդանալ կարող են նաև բավական երիտասարդ մարդիկ։ Սա է պատճառը, որ խնդիրը հարկավոր է շատ շուտ հայտնաբերել այն վերահսկողության տակ պահելու և հետագա խորացումը հնարավորինս կանխելու համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ցրված սկլերոզի մասին հուշող վեց ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հավասարակշռության հետ կապված խնդիրներ

Հավասարակշռության հետ կապված խնդիրները հաճախ են հանդիպում ցրված սկլերոզով հիվանդների մոտ։ Ընդ որում՝ դրանք ի հայտ են գալիս հիվանդության վաղ փուլերում։ Նման խանգարումները կարող են բացասաբար անդրադառնալ հիվանդի շարժումների վրա, ինչի հետևանքով նա չի կարողանում ուղիղ քայլել՝ թողնելով գինովցածի տպավորություն։

Մարմնի որոշ հատվածների թմրածություն կամ ծակծկոց

Թմրածությունն ու ծակծկոցը շատերի մոտ լինում են ցրված սկլերոզի մասին հուշող առաջին ախտանշանը։ Այս դեպքում տհաճ զգացողություններ կարող են նկատվել դեմքի, մարմնի, ձեռքերի կամ ոտքերի հատվածում։

Գլխապտույտներ

Ցրված սկլերոզի մասին կարող են հուշել նաև գլխապտույտները, ինչպես նաև հաճախակի նկատվող դողը։

Տեսողության հետ կապված խնդիրներ

Շատ դեպքերում տեսողության հետ կապված խնդիրները լինում են ցրված սկլերոզի մասին հուշող առաջին ախտանշանը։ Մասնավորապես, հիվանդի մոտ կարող է բորբոքվել տեսողական նյարդը, ինչի դեպքում ի հայտ կգան ցավ աչքի շարժման ընթացքում, տեսողության հստակության կորուստ ու աղոտություն կամ գույները տարբերելու կարողության կորուստ։

Մկանների կաշկանդվածություն կամ թուլություն

Այս հիվանդությունը կարող է ակամա բարձրացնել մկանների տոնուսը՝ հանգեցնելով դրանց կաշկանդվածության ու սպազմների կամ հակառակ ազդեցությունն ունենալ՝ դառնալով ոտքերի ու մկանների մկանների արտասովոր թուլության պատճառ։ Այս ախտանշանները պայմանավորված են լինում գլխուղեղի կամ ողնուղեղի՝ մկանները կարգավորող հատվածներում նյարդային մանրաթելերի վնասվածքներով։

Հոգնածություն

Ցրված սկլերոզով պայմանավորված հոգնածությունը կարող է նկատվել անգամ լիարժեք գիշերային հանգստից հետո։ Բացի այդ, այն կարող է ի հայտ գալ շատ կտրուկ և հաճախ ուժգնանալ օրվա ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ