Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում

Մեղվի նեկտարի օգտակարության և վնասակարության մասին ուշագրավ տեղեկություններին ծանոթացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Հիպոկրատի ժամանակներից սկսած մեղրը համարվում է մարդկության գլխավոր դեղամիջոցներից մեկը. իզուր չէ, որ հին փիլիսոփան կոչ էր անում այն օգտագործել ամեն օր։

Հետաքրքիր է, որ մեղվի նեկտարն օգտագործում են ոչ  միայն ժողովրդական, այլև գիտական բժշկության մեջ։

Մեղրը հայտնի է իր հրաշագործ հատկություններով և դրական ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա:

Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան հեշտ է՝ փորձել է պարզել zNews-ը։

Մեղրի օգտակար հատկությունները

Բժշկության ոլորտի մասնագետները մշտապես վիճում են, թե որ մեղրն է առավել օգտակար և որը վնասակար։ Անվիճելի է, որ բուժիչ հատկություններով օժտված է միայն բնական մեղրը։

Մեղրը օժտված է հակամանրէային և հակավիրուսային հատկություններով։ Նեկտարը հսկայական քանակությամբ կալիում է պարունակում, որը հիանալի միջոց է մանրէների դեմ։ Բացի այդ, մեղրի մեջ բարձր է պղնձի և երկաթի խտությունը, որն օգնում է բուժել անեմիան և բարձրացնել հեմոգլոբինը։

Մեղրով կաթը մեր մայրիկների ու տատիկների հին բաղադրատոմսն է․ փոքր ժամանակ հենց այդ ըմպելիքով էին բուժում հազը։ Այն օգնում է պայքարել ուժասպառության, էմոցիոնալ լարվածության և անքնության դեմ։ Իսկ կոճապղպեղով և կիտրոնով մեղրաջուրը կօգնի սրտխառնոցի դեպքում և կկարգավորի ստամոքսի աշխատանքը։

Մեղրը սիրում են բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում ոչ միայն իրենց առողջության, այլև գեղեցկության համար։ Այն հաճախ են օգտագործում կոսմետիկ նպատակով, իսկ մեղրից և բնական յուղերից դիմակները կարող են իսկական հրաշքներ գործել։ Ահա թե ինչու բազմաթիվ կոսմետիկ ընկերություններ արտադրում են մեղրի հիմքով խնամքի միջոցներ։

Չնայած բարձր կալորիականությանը և շաքարի մեծ քանակությանը, սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգում մեղր ներառել։ Մեղրը քայքայում է ճարպը և օգնում է պայքարել ավելորդ սանտիմետրերի դեմ։

Հակացուցումները

Այնուամենայնիվ, չի կարելի մոռանալ այս քաղցր մթերքի բացասական հատկությունների մասին։ Դրանցից ամենավտանգավորը ալերգիան է։ Բացի քորի և ցանի տեսքով տիպիկ ռեակցիայից, այն կարող է արտահայտվել նաև ստամոքսի խանգարմամբ։

Հղի կանայք և կերակրող մայրերը նույնպես մեղր օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Անգամ,  եթե ապագա մայրիկը երբևէ ալերգիա չի ունեցել, ապա դա չի նշանակում, որ այն չի կարող ի հայտ գալ երեխայի մոտ։ Բժշկի հետ պետք է խորհրդակցեն նաև շաքարային դիաբետ, պանկրեատիտ և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողները։

Մեղրը բացասաբար կարող  է առավել արտահայտիչ դարձնել կուպերոզ կամ վնասված և լայնացած մազանոթները։ Պատճառն այն է, որ մեղրն արագացնում է արյան շրջանառությունը և ծանրաբեռնում փխրուն անոթները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)