Ինչպես տարբերել մելանոման առողջ խալից

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից է, որը զարգանում է, երբ մելանին արտադրող բջիջներում գենետիկ խանգարումներ են տեղի ունենում:

Հիվանդության զարգացման հիմնական հայտնի պատճառներից են արևի ու ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:

Սա շատ վտամնգավոր ախտաբանություն է, որի բարեհաջող բուժման հավանականությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, սակայն խնդիրն այն է, որ հիվանդները շատ հաճախ չափազանց ուշ են դիմում բժշկին, ինչը նվազեցնում է առողջանալու հավանականությունը։

Մաշկի քաղցկեղի այս տեսակի նման ուշ ախտորոշումը սովորաբար պայմանավորված է լինում նրանով, որ ախտահարված հատվածները շատ նման են հասարակ խալերին, քանի որ ուռուցքը ձևավորվում է մելանոցիտներից։

Սա է պատճառը, որ հարկավոր է սովորել տարբերել մելանոման հասարակ խալից ու ժամանակին միջոցներ ձեռնարկել չարորակ նորագոյացությունից ազատվելու համար։

Ինչպես տարբերել վտանգավոր նորագոյացությունը հասարակ խալից

Պարբերաբար զննել մաշկը

Ամսական առնվազն մեկ անգամ հարկավոր է ինքնուրույն զննել մաշկն ու բոլոր խալերը։ Սա թույլ կտա ժամանակին նկատել այն խալը, որը անպասելիորեն սկսել է աճել, փոխել գույնը կամ տհաճ զգացողություններ առաջացնել։ Հարկավոր է զննել ոչ միայն հին խալերը, այլև նրանք, որոնք նոր են ի հայտ եկել։ Եթե դրանցից որևէ մեկն անգամ չնչին կասկած է առաջացնում, ապա հարկավոր է անհապաղ դիմել ուռուցքաբանին ու բուժզննում անցնել։

Կարմրություն ու ցավոտ զգացողություններ սեղմելու դեպքում

Երբեմն չարորակացման առաջին ախտանշանը լինում է խալի եզրային հատվածների կարմրությունն ու ցավոտ զգացողությունները սեղմելու դեպքում։ Այս դեպքում խալի հատվածում շոշափվում է նաև պնդացումներ։ Նման ախտանշանները ենթադրում են անհապաղ բուժզննում անցնելու անհրաժեշտություն, քանի որ միայն կենսազննման (բիոպսիա) միջոցով հնարավոր կլինի պարզել խալի չարորակ կամ բարորակ լինելը։

Մանր խալերի առաջացում

Երբեմն մարմնի որևէ հատվածին կամ անգամ ամբողջ մարմնին անսպասելիորեն բազմաթիվ մանր խալեր են ի հայտ գալիս, որոնք որևէ անհանգստություն չեն պատճառում, ինչի հետևանքով էլ սովորաբար անուշադրության են մատնվում, սակայն հենց այս ախտանշանին են առաջին հերթին ուշադրություն դարձնում ուռուցքաբանները։ Բանն այն է, որ նման մանր խալերի առաջացումն առաջին ախտանշանն է, որը հուշում է մաշկի հետ տեղի ունեցող անբարենպաստ գործընթացների մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Քոր խալի հատվածում

Հաճախ մելանոման զարգանում է առանց որևէ ակնհայտ ախտանշանի ու դրսևորման, ինչի պատճառով էլ հայտնաբերվում է չափազանց ուշ։ Սա է պատճառը, մաշկի հետ կապված որևէ փոփոխություն չպետք է անտեսվի, քանի որ ցանկացած անբացատրելի կարմրություն, գունատություն, այտուց կամ որևէ այլ փոփոխություն կարող է վտանգավոր ախտանշան լինել։ Նման փոփոխությունները հարկավոր է միշտ պահել ուշադրության կենտրոնում և երբեք չանտեսել, սակայն առավել վտանգավոր է խալի հատվածի քորն ու արյունահոսությունը։ Նման դեպքերում մելանոմայի ախտորոշման հավանականությունը շատ մեծ է, ուստի հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Այս ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում մելանոմայով, ուստի պետք չէ խուճապի մատնվել, սակայն դրանց առկայությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այս հիվանդության դեպքում վաղ ախտորոշումը շատ մեծ նշանակություն ունի։ Հարկ է հիշել, որ զարգացման վաղ փուլերում ախտորոշելու դեպքում մելանոման կարելի է հեշտությամբ բուժել ու խուսափել լուրջ հետևանքներից, ուստի անգամ չնչին կասկածի դեպքում չի կարելի հետաձգել այցը մասնագետին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)