Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա

Մի շարք առողջական խնդիրների առկայության մասին կարող է վկայել մաշկի վիճակը:

Headinsider.net-ը ներկայացրել է մաշկային խնդիրներ, որոնք կարող են ներքին հիվանդությունների ախտանշան լինել:

Մուգ հետքեր մաշկին: Այս երևույթը կարող է վկայել այն մասին, որ զարգանում է մակերիկամների անբավարարություն: Կարող են նկատվել նաև վերջույթների թուլություն, ախորժակի անկում: Իջնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ճնշումը: Հետքերի հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի՝ պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ստանալու համար:

Պիգմենտավորման բացակայություն մաշկի որոշակի հատվածներում: Սա կարող է վկայել հիվանդության մասին, որը հայտնի է վիտիլիգո անունով: Այն մակերիկամների անբավարարության և հյուսվածքների ոչ բավարար ակտիվության հետևանք է: Դիմեք էնդոկրինոլոգի կամ մաշկաբանի օգնությանը:

Ցան: Սա կարող է ալերգիայի, վարակիչ հիվանդությունների հետևանք լինել: Լուծումը մեկն է. անկախ ցանի տեսակից՝ հարկավոր է դիմել բժշկական օգնության:

Այտուցներ: Պարբերական այտուցվածությունը հիմնականում հիպոթիրեոզի հետևանք է: Վահանաձև գեղձի այս հիվանդության դեպքում գեղձի կողմից նորմայից քիչ հորմոններ են արտադրվում: Եթե այտուցվածությունն ուղեկցվում է մաշկի չորությամբ, մազաթափությամբ, քաշի անբացատրելի ավելացմամբ, հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի և խորհրդատվություն ստանալ:

Մեծ քանակով խալերի առաջացում: Այս խնդիրը հիմնականում հորմոնալ խանգարումների հետևանք է: Պատճառը կարող է նաև ժառանգական նախատրամադրվածությունը լինել: Եթե խալերի քանակի կտրուկ ավելացում է նկատվում, մաշկի այդ հատվածում նաև ցավ է առկա, խալերի գույնն ու չափերը փոխվում են, դիմեք մասնագետի:

Մաշկի թեփոտում: Խնդիրը մեծամասամբ վիտամինների անբավարար մակարդակի, հորմոնալ ֆոնի փոփոխության, ալերգիայի, պսորիազի հետևանք է: Հայտնաբերման դեպքում հարկավոր է դիմել բուժօգնության:

Առատ քրտնարտադրություն: Առատ քրտնարտադրության պատճառ կարող են դառնալ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները: Այդ դեպքում նորմայից շատ հորմոններ են արտադրվում, ինչը հանգեցնում է առատ քրտնարտադրության:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ