Մոռացեք թութքի մասին․ բուժեք այն բնական միջոցներով

Մարդկանց 75%-ին կյանքի որևէ փուլում սկսում է անհանգստացնել թութքը: Այն ավելի հաճախ նկատվում է 45-65 տարեկանների մոտ:

Այս խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ ուղիղ աղիքի անոթները այտուցվում են ու բորբոքվում:

Կան նաև մի շարք այլ գործոններ, որոնք նպաստում են թութքի առաջացմանը (ձգողականության ուժը, ժառանգականությունը, փորկապությունը, մանրաթելերի ցածր պարունակությունը, ծանրություններ բարձրացնելը, ճարպակալումը, սննդային ալերգիաները, ֆիզիկական ակտիվության պակասը, հղիությունը, երկար ժամանակ նստած կամ կանգնած անցկացնելը):

Հիմնականում թութքը լինում է երկու տեսակի՝ ներքին և արտաքին: Ներքինի դեպքում թութն առաջանում է ուղիղ աղիքի ներսում, իսկ արտաքինի դեպքում հեմորոիդալ հանգույցներն անմիջապես մաշկի տակ են լինում:

Թութքի ախտանշաններից են հետանցքի շուրջը նկատվող արյան գնդիկները կամ հանգույցները, արտաթորելիս նկատվող արյունը, հետանցքի հատվածում բորբոքումները, անընդհատ պետքարան գնալու ցանկությունը:

Ժամանակին մասնագիտացված բուժօգնություն չցուցաբերելու դեպքում այս հիվանդութունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել (արյան քրոնիկ կորուստ, հյուսվածքների նեկրոզ, կոլորեկտալ քաղցկեղ կամ ուղիղ աղիքի քաղցկեղ և այլն):

Բարեբախտաբար թութքի բուժումը բավական հեշտ է: Այս խնդրից ազատվելու համար կարելի է նույնիսկ օգտագործել որոշ բնական միջոցներ:

10 լավագույն բնական միջոցները թութքի դեմ

Սառույց

Սառույցը կօգնի նեղացնել արյունատար անոթներն ու փոքրացնել այտուցվածությունը, ինչը թույլ կտա վայրկենաբար մեղմացնել ցավը: Կարելի է օգտագործել ինչպես սառը կոմպրես, այնպես էլ կտորի մեջ փաթաթած սառույց, որը հարկավոր է 10 րոպե դնել անմիջապես ախտահարված հատվածին: Նման կոմպրեսներ հարկավոր է օգտագործել օրական մի քանի անգամ, մինչև թութքն ամբողջությամբ անհետանա:

Կարելի է նունիսկ օգտագործել սառեցրած բանջարեղենի փոքրիկ փաթեթներ, որոնք նույնպես հարկավոր է փաթաթել սրբիչով և օրական 3 անգամ 10 րոպեով դնել հեմորոիդալ հանգույցների վրա:

Հալվե (алоэ)

Հալվեն թութքի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այն օժտված է հակաբորբոքային հատկությամբ, ուստի օգնում է նվազեցնել բորբոքումների մակարդակը: Հալվեն կարելի է օգտագործել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հեմորոիդալ հանգույցների դեպքում: Հարկավոր է մի փոքր հալվեյի հյութ քսել ախտահարված հատվածին և դանդաղ մերսել:

Ներքին թութքի դեպքում անհրաժեշտ է հալվեի տեևները բարակ շերտերի բաժանել, հեռացնել փշերը, հալվեի շորտերը դնել տարրայի մեջ, այնուհետև սառեցնել սառցարանում և օգտագործել ցավը, քորն ու այրոցը մեղմացնելու համար:

Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք օգնում են մեղմացնել թութքի ախտանշանները՝ ամրապնդելով մազանոթներն ու արյունատար անոթների պատերը: Հարկավոր է բամբակյա տամպոնը թրջել թարմ կիտրոնի հյութով և քսել այն թութքին: Սկզբում կարող է նկատվել ծակծկոց ու այրոց, սակայն շատ շուտով ցավը կմեղմանա:

Բացի այդ, կարելի է քամել կես կիտրոնի հյութը, ավելացնել մի բաժակ տաք կաթին և խմել ստացնած խառնուրդը: Կրկնել այս պրոցեդուրան յուրաքանչյուր երեք ժամը մեկ, մինչև հիվանդության ախտանշանները մեղմանան:

Կարելի է նաև օգտագործել կես թեյի գդալ կիտրոնի հյութի, կես թեյի գդալ քերած կոճապղպեղի, կես թեյի գդալ անանուխի և կես թեյի գդալ մեղրի խառնուրդը: Այս խառնուրդը հարկավոր է ընդունել օրական մեկ անգամ:

Նշի յուղ

Նշի յուղը հայտնի է օր փափկեցնող ու մաշկը խորը շերտազատող հատկությամբ և հիմնականում օգտագործվում է արտաքին թութքի բուժման համար: Հարկավոր է յուղով թրջած բամբակը դնել թութքին: Այն կխոնավեցնի մաշկն ու կազատի բորբոքումից, այրոցից ու քորից: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական մի քանի անգամ:

Ձիթայուղ

Ձիթայուղն օժտված է հակաբորբոքային և հակաօքսիդանտային ազդեցությամբ և օգտագործվում է հիմնականում արտաքին թութքի բուժման համար: Այն առաձգականություն է հաղորդում արյունատար անոթներին, ինչի շնորհիվ նվազում է բորբոքումների մակարդակն ու փոքրանում է ուռուցքը: Օրական հարկավոր է օգտագործել մեկ թեյի գդալ ձիթայուղ, ինչը կօգնի նվազեցնել մոնոչհագեցած ճարպերի ու բորբոքումների քանակը և բարելավել արտազատական համակարգի աշխատանքը:

Բացի այդ, ցավը մեղմացնելու և այտույցներից ազատվելու համար կարելի է քամել սալորի տերևների հյութը, ավելացնել ձիթայուղ և ստացված խառնուրդը քսել ախտահարված հատվածին:

Ամբողջական հացահատիկ

Թութքի դեպքում հարկավոր է օգտագործել ամբողջական հացահատիկից պատրաստված մթերք, քանի որ դրանք հարուստ են մանրաթելերով, որը շատ արդյունավետ միջոց է թութքի ախտանշաններից ու արյունահոսությունից ազատվելու համար: Այս սննդարար նյութն օգնում է մաքրել աղոստամոքսային համակարգը, կանխում է փորկապությունը, բարելավում է աղիների աշխատանքը:

Համամելիս

Իր նուրբ տտպացնող ազդեցության ու բուժիչ հատկությունների շնորհիվ համամելիսն օգնում է մեղմացնել թութքի առաջացրած տհաճ զգացողությունները: Այն նվազեցնում է արյունատար անոթների բորբոքումների մակարդակը, մեղմացնում է ցավն ու քորը և բուժում այտուցվածությունը: Հարկավոր է համամելիսի չթորած հյութով թրջել բամբակն ու դնել այն թութքին օրական առնվազն երեք անգամ:

Բացի այդ, կարելի է դեղատներից գնել համամելիսի հյութով բուժիչ տակդիրներ, որոնք կարելի է օգտագործել զուգարանի թղթի փոխարեն կամ դրա հետ համատեղ: Սա կօգնի պաշտպանել հետանցքը բորբոքումներից ու միկրոօրգանիզմների ներթափանցումից:

Խնձորի քացախ

Խնձորի քացախն օգնում է փոքրացնել այտուցված արյունատար անոթներն և մեղմացնում է հեմորոիդալ հանգույցների գրգռվածությունը: Լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է օգտագործել չֆիլտրած ու չպաստերիզացված քացախ:

Արտաքին թութքի դեպքում հարկավոր է քացախով թրջված բամբակով թրջոցներ դնել ախտահարված հատվածին: Սկզբում կարող է նկատվել մի փոքր այրոց, սակայն շատ շուտով քացախը կմեղմացնի քորն ու գրգռվածությունը:

Ներքին թութքի ժամանակ անհրաժեշտ է մի թեյի գդալ քացախը լուծել մեկ բաժակ ջրում և խմել ստացված լուծույթն օրական երկու անգամ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մի փոքր մեղր:

Փաթեթիկներով սև թեյ

Թեյում պարունակվող դաբաղանյութերը բնական տտպեցնող միջոց են, որոնք բուժում են այտուցվածությունն ու մեղմացնում ցավը: Հարկավոր է թեյի փաթեթիկը թրջել տաք ջրում, մի փոքր սառեցնել և գոլ խոնավ փաթեթիկը մոտ 10 րոպե դնել հեմորոիդալ հանգույցների վրա: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 2-3 անգամ: Բացի այդ, թեյից հետո կարելի է նաև 5-10 րոպե սառը թրջոց դնել:

Ջուր

Թութքի ցանկացած տեսակի դեպքում հարկավոր է օրվա ընթացքում հնարավորինս շատ ջուր խմել (8-10 բաժակ): Ջուրը նպաստում է օրգանիզմի խոնավեցմանն ու մաքրմանը: Սա նաև կօգնի բարելավել աղիների աշխատանքն ու կկանխի փորկապությունը:

Սակայն հարկ է հիշել, որ լուրջ խնդիրների, արյունահոսություններով ուղեկցվող կամ հաճախ կրկնվող թութքի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)