Հայտնի է՝ որ մթերքն է նվազեցնում քաղցկեղի զարգացման հավանականությունը

Փենսիլվանիա նահանգի գիտնականների նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Advances in Nutrition պարբերականում, ցույց է տվել, որ սնկերի հաճախակի գործածությունը կապված է քաղցկեղի զարգացման հավանականության ակնհայտ նվազման հետ։ Ընդ որում՝ նման ազդեցություն են ունենում սնկերի բոլոր տեսակները։

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են կապը քաղցկեղի զարգացման վտանգի ու սնկերի գործածության միջև՝ ի վերջո գալով այն եզրահանգման, որ դրանք կարող են շատ արդյունավետ լինել այդ վտանգավոր հիվանդության զարգացման հավանականության նվազեցման հարցում։

Սնկերը հարուստ են վիտամիններով, հակաօքսիդանտներով և այլ սննդարար նյութերով, ինչի շնորհիվ օգտակար են ամբողջ օրգանիզմի համար։ Բացի այդ, իրենց յուրահատուկ բաղադրության շնորհիվ սնկերի բոլոր տեսակները նպաստում են քաղցկեղի զարգացման հավանականության նվազմանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 18 գրամ սունկ օգտագործող մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է 45 տոկոսով, ի տարբերություն այն մարդկանց, որոնք սունկ չեն օգտագործում։

«Սնկերը էրգիթիոնեինի հիմնական սննդային աղբյուրն են, որը բջիջները պաշտպանող յուրահատուկ ու հզոր հակաօքսիդանտ է։ Օրգանիզմում հակաօքսիդանտների մակարդակը բարձրացնելը կարող է պաշտպանել թթվայնացնող սթրեսից և նվազեցնել քաղցկեղի զարգացման վտանգը», – նշել է Փենսիլվանիայի Բժշկական քոլեջի համաճարակաբանության ասպիրանտ Ջիբրիլ Մ․ Բան։

Քաղցկեղի որոշակի տեսակների ուսումնասիրությունից հետո գիտնականները նկատել են, որ սնկերի գործածության ու քաղցկեղի զարգացման հավանականության նվազեցման միջև կապն առավել ուժեղ է կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, քանի որ կանոնավոր սունկ օգտագործող մարդկանց մոտ քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը զգալի ցածր էր։ Ինչպես բացատրում է Բան, սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ հետազոտությունների մեծ մասը չի ներառել քաղցկեղի այլ տեսակները։

Գիտնականները վստահ են, որ այս հետազոտության արդյունքները կարող են շատ օգտակար լինել սնկերի պաշտպանիչ հատկությունների հետագա հետազոտությունների և քաղցկեղը կանխող ավելի առողջարար սննդակարգերի մշակման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ