Բանանի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս ճիշտ ընտրել այս էկզոտիկ միրգը

Բանանն առանձնանում է ներդաշնակ և հավասարակշռված քիմիական բաղադրությամբ։

Ինչպե՞ս է այդ պտուղն ազդում մարդու օրգանիզմի վրա, և արդյո՞ք կարելի է բանան ուտել դատարկ ստամոքսին։

Բժիշկները պնդում են, որ բանանը հսկայական քանակությամբ օգտակար հատկություններ ունի։

Այս մրգի (բուսաբանության տեսանկյունից՝ հատապտղի) հայրենիքը համարվում է Հարավարևելյան Ասիան, որտեղ բանաններն ի հայտ են եկել մոտ մ.թ.ա.11-րդ դարում։ Թարմ վիճակում ուտելուց բացի, բանանից ալյուր են պատրաստել և հաց թխել։ Բայց այն ժամանակ բանանները մի փոքր այլ տեսք են ունեցել՝ պտուղների ներսում կորիզներ են եղել։

Բանանի օգտակարությունը

Բանանի պտղամիսը բազմաթիվ օգտակար միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն մարդու օրգանիզմի վրա` В խմբի վիտամինները (В1, В2, В6), վիտամին С-ն ու РР-ն էներգիա և աշխատունակություն են ապահովում։

Բետա-կարոտինը, կալցիումը, կալիումը, երկաթը, ֆտորը, ֆոսֆորը ազդում են օրգանների բոլոր համակարգերի աշխատանքի վրա: Բացի այդ, նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, կարգավորում աղեստամոքսային տրակտի և սրտի համակարգի աշխատանքը:

Բանան կարելի՞ է ուտել գաստրիտի և աղեստամոքսային խնդիրների դեպքում

Գաստրիտ ունեցողները պետք է ուշադիր հետևեն սեփական սննդին։ Սննդակարգում պետք է լինեն միայն այն նյութերը, որոնք դրական են ազդում աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա և նպաստում են արագ առողջացմանը։ Գաստրիտի դեպքում բանանը կատարյալ սնունդ է, քանի որ այն բուսական ծագման խիստ սննդարար մթերք է։

Բանանը ստամոքսի պատերը «ծածկող» ազդեցություն ունի, ուստի կատարյալ միջոց է հանդիսանում այրոցների դեպքում։ Իսկ բջջանյութն օգնում է դուրս բերել տոքսինները օրգանիզմից և նպաստում է աղիքների նորմալ աշխատանքին։

Բնական հակադեպրեսանտ

Բանանը պարունակում է տրիպտոֆաններ, որոնք խթանում են երջանկության հորմոնի՝ սերատոնինի արտադրությունը։ Պարբերաբար բանան ուտելու դեպքում հոյակապ տրամադրությունն ու առույգությունը երաշխավորված են։ Այնպես որ հենց այս «զենքով» կարելի է պայքարել սթրեսի, սեզոնային դեպրեսիայի և վատ տրամադրության դեմ։

Ավելացնում է աշխատունակությունը

Բանանը նպաստում է հիշողության բարելավմանը և խթանում ուղեղի աշխատանքը, օգնում է ազատվել տագնապի զգացողությունից, որը խանգարում է կենտրոնանալ։

Օգտակար է սրտանոթային համակարգին

Կալիումն ու մագնեզիումը դրական են ազդում սրտանոթային համակարգի վիճակի վրա։ Կալիումի մեծ քանակությունը նպաստում է սրտխփոցի կարգավորմանը և օգնում է արյան նորմալ ճնշում պահպանել։ Երկաթը կանխում է անեմիան, քանի որ ավելացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։

Բանանը փոխարինում է սպորտային ըմպելիքին

Բժիշկները հետազոտել են 14 հեծանվորդի արյան նմուշները։ Մարզիկները մի բաժակ ածխաջրային ըմպելիք են խմել կամ կես բանան կերել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ՝ 3 ժամանոց մրցավազքի ընթացքում։ Արդյունքում փորձարկման հեղինակները հայտնաբերել են, որ սպորտային ըմպելիքն ու բանանը նույն արդյունավետությունն ունեն։ Ընդ որում՝ բանանն ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում, քան սպորտային ըմպելիքները, և դրանցում բնական շաքարի և հակաօքսիդանտների համակցությունն ավելի օգտակար է։

Բանանի վնասը

Հասուն պտուղների մեջ մեծ քանակությամբ շաքար կա, որը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, ուստի շաքարախտ ունեցողները պետք է զգուշորեն վերաբերվեն այս մրգին։
Հարկավոր է հաշվի առնել նաև, որ բանանն օրգանիզմից դուրս է բերում հեղուկը, ինչը հանգեցնում է արյան մածուցիկության ավելացման և նվազեցնում դրա հոսքը դեպի մարմնի առանձին մասեր։ Ուստի բանան խորհուրդ չի տրվում ուտել երակների հիվանդությունների, թրոմբների հակվածության, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդության դեպքում։

Այս միրգը խորհուրդ չի տրվում նաև բորբոքված աղու համախտանիշի դեպքում, քանի որ կարող է փքվածություն առաջացնել։

Բանանը դանդաղ է մարսվում, ուստի ավելորդ քաշով մարդկանց խորհուրդ չի տրվում չարաշահել այն։

Կարելի՞ է բանան ուտել դատարկ ստամոքսին

Բժիշկների կարծիքով՝ դատարկ ստամոքսին բանան ուտելը կարող է վնաս հասցնել առողջությանը։ Առաջին հերթին դա կապված է, իհարկե, մեծ քանակությամբ ֆրուկտոզայի՝ շաքարի պարունակության հետ։ Դեղին պտուղը վայելելու լավագույն ժամանակը ճաշի ժամն է։ Միջանկյալ ուտեստի հիանալի տարբերակ է։
Մասնագետները կարծում են, որ օրգանիզմը կարողանում է բանանում եղած բոլոր վիտամինները մարսել միայն այլ սննդի հետ համակցության դեպքում։ Ուստի խորհուրդ են տալիս բանանն ավելացնել շիլաներին, համադրել կաթնաթթվային մթերքի և ընկուզեղենի հետ։ Խորհուրդ է տրվում նաև բանանների ջերմամշակումը, որից հետո շաքարի քանակությունը նվազում է։

Ինչպե՞ս բանան ընտրել

Ողկույզներով պտուղները պետք է առողջ լինեն, մաքուր և թարմ։ Գույնը պետք է վառ լինի, փայլատ և միասեռ՝ դեղին, կիտրոնագույն կամ դեղնականաչավուն։ Որակյալ բանանը հաճելի բույր ունի։
Իմաստ ունի կանաչ՝ չհասած բանաններ գնել, եթե նախատեսում եք երկար պահել դրանք։ Բայց այդպիսի բանանները չարժե ուտել, դրանք չափազանց շատ օսլա են պարունակում, ինչը այնքան էլ օգտակար չէ ստամոքսին, բացի այդ, համային հատկանիշներն էլ առանձնապես տպավորիչ չեն։

Չափազանց հասած բանանները կարելի է ուտել միայն այն դեպքում, եթե պտղամիսն անփոփոխ է մնացել և սև բծեր չկան. դրանք վկայում են փտելու գործընթացի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց
Կեսարյան հատում. 5 առասպել, որոնց պետք է դադարել հավատալ
Հետաքրքիր փաստեր կանացի օրգանիզմի մասին, որոնք քչերին են հայտնի
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․