ԱՌԱԿ․ Մխիթար Գոշ՝ «Առյուծը, էշը և աղվեսը»

Առյուծը հիվանդացավ և բժիշկները խորհուրդ տվեցին,

– Եթե ավանակի սիրտն ու ականջները եփեն, ջուրը տան առյուծին խմելու, կապաքինվի։

Կանչեցին աղվեսին ու ասացին.

– Հնար արա, մի էշ բեր:

– Այո՛, – պատասխանում է աղվեսը, – մի ծանոթ լավ էշ կա այսինչ հովտում, հիմա կբերեմ։

Գնաց աղվեսը, գտավ ավանակին և ասում է.

– Ո՜վ եղբայր, երանի քեզ, գտել եմ քո ավագ եղբորը, որն ուզում է քեզ տեսնել։ Նա գազանների թագավորն է, և դու նրա հետ պիտի թագավորես։

Հավատաց ավանակն ու գնաց առյուծի մոտ։ Առյուծը կամեցավ խեղդել նրան, բայց ավանակը փախավ։ Հասնելով նրա ետևից, աղվեսը հարցնում է.

– Ինչո՞ւ ես փախչում։

– Համբուրելիս ցավեցրեց կոկորդս, – պատասխանում է ավանակը։

– Սաստիկ սիրուց է այդ, – ասում է աղվեսը, – եթե դու էլ նրան համբուրես, շատ կուրախանաս։

Եվ ավանակը վերադարձավ համբուրելու առյուծին։ Սա բռնելով ավանակի կոկորդից, սպանեց նրան ու ինքը պառկեց հանգստանալու։ Աղվեսն անմիջապես հանեց ավանակի սիրտը, կտրեց ականջները և կերավ, ասելով, «Եթե սա դեղ է, ուրեմն ինձ ավելի է հարկավոր, քան առյուծին»։ Ապա մոտեցավ բժշկին և առյուծին, ասաց.

– Զարմանալի բան, էշը ոչ սիրտ ունի և ոչ ականջ։

Երբ եկան մոտ, տեսան, որ իսկապես չուներ, շատ զարմացան։

– Մի զարմացեք, – ասում է աղվեսը, – եթե նա սիրտ կամ ականջ ունենար, քո մռնչյունը լսելուց և քեզնից ազատվելուց հետո այլևս չէր վերադառնա ու չէր ընկնի քո ձեռքը՝ մեռնելու։

Եվ լսողները գտան, որ աղվեսը իրավացի է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Կարիճը և Կրիան․ Սուֆիստական խորիմաստ առակ
ԱՌԱԿ․ Իմաստունն ու անառակը
Իմաստուն առակ երկու գայլերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը