Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա

Ժամանակ առ ժամանակ մարմնի տարբեր հատվածներում կապտուկների առաջացումը կարող է բնական երևույթ լինել, եթե դրանք պայմանավորված են որևէ վնասվածքով, սակայն լինում են դեպքեր, երբ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչը կարող էր դառնալ կապտուկի առաջացման պատճառ:

Որոշ դեպքերում կապտուկները պայմանավորված են լինում վտանգավոր հիվանդություններով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու կասկածների դեպքում անմիջապես բուժզննում անցնել:

Մասնագետները ներկայացրել են այն գործոնները, որոնք կարող են դառնալ կապտուկների առաջացման պատճառ:

Վիտամին C-ի դեֆիցիտ

Կապտուկներն առաջանում են մազանոթների թուլացման ու պատռման հետևանքով, իսկ ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ մազանոթները կարող են թուլանալ վիտամին C-ի դեֆիցիտի պատճառով: Միևնույն ժամանակ բավարար քանակությամբ վիտամին C-ն ամրապնդում է անոթները՝ կանխելով կապտուկների առաջացումը: Սա նշանակում է, որ այս տարրի մակարդակն օրգանիզմում անմիջականորեն ազդում է կապտուկների առաջացման հավանականության վրա

Տարիքը

Տարիքի հետ մարդու մաշկը կորցնում է ճարպային շերտի զգալի մասը, մինչդեռ այդ ճարպը բարձի նման պաշտպանում է հարվածներից: Բացի այդ, տարիների ընթացքում մաշկի առաձգականության համար անհրաժեշտ կոլագենի արտադրությունը նվազում է, ինչի հետևանքով մաշկը բարակում է ու դառնում ավելի զգայուն բացասական ազդեցության նկատմամբ: Սա է պատճառը, որ տարիքի հետ կապտուկներ ավելի հաճախ են ի հայտ գալիս:

Արյան հիվանդություններ

Այնպիսի վտանգավոր հիվանդությունները, ինչպիսին են հեմոֆիլիան կամ լեյկոզը, նույնպես կարող են դառնալ անբացատրելի կապտուկների առաջացման պատճառ, ինչը պայմանավորված է լինում արյան մակարդման հետ կապված խնդիրներով: Սա է պատճառը, որ արտասովոր կապտուկների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել՝ հատկապես, եթե դրանք անսպասելի են առաջանում:

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետով հիվանդների մաշկը շփման հատվածներում (պարանոց, թևատակեր, աճուկային հատված, ծալքերի հատվածներ և այլն) հաճախ ստանում է ավելի մուգ երանգ, և այդ մուգ հետքերը մարդիկ հաճախ շփոթում են կապտուկների հետ: Իրականում նման պիգմենտային հետքերը պայմանավորված են լինում ինսուլինի նկատմամբ կայունությամբ:

Ֆիզիկական գերլարվածություն

Ինտենսիվ մարզումների ժամանակ կամ ծանրություն բարձրացնելու դեպքում մկանների գերլարվածությունը նույնպես կարող է հանգեցնել կապտուկների առաջացման: Բանն այն է, որ նման ծանրաբեռնվածությունը կարող է հեշտությամբ դառնալ անոթների վնասվածքների ու պատռվածքների պատճառ, ինչն էլ կարող է հանգեցնել անբացատրելի կապտուկների առաջացման:

Որոշակի դեղորայքի գործածություն

Այնպիսի դեղամիջոցների գործածությունը, ինչպիսին են ասպիրինը, հակամակարդիչներն ու հակաթրոմբային միջոցները, ազդում է արյան մակարդելիության վրա՝ բարձրացնելով կապտուկների առաջացման հավանականությունը: Բացի այդ, արյունատար անոթների պատերի թուլացման ու դրա հետևանքով կապտուկների առաջացման պատճառ կարող են դառնալ նաև այնպիսի դեղամիջոցները, ինչպիսին են պրեդնիզոնը, պրեդնիզոլոնն ու հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերը:

Արևի ազդեցությամբ պայմանավորված վնասվածքներ

Արևի ճառագայթները շատ կարևոր են մարդու համար, քանի որ դրանց ազդեցության ներքո է օրգանիզմը վիտամին D սինթեզում, որն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, սակայն արևի տակ չափազանց երկար ժամանակ անցկացնելը կարող է վտանգավոր լինել: Հատկապես վտանգավոր են արևային այրվածքները, քանի որ սա կարող է հանգեցնել մաշկի ճկունության ու ամրության կորստին, ինչն էլ կդառնա հաճախակի կապտուկների առաջացման պատճառ:

Վատ սննդակարգ

Սննդակարգը, որը չի տալիս մարդուն անհրաժեշտ սննդարար նյութերը, նպաստում է մազանոթների թուլացմանն ու դարձնում է դրանք շատ ավելի փխրուն: Մազանոթներն ավելի ամուր ու ճկուն դարձնելու լավագույն միջոցների մեկը ֆլավոնոիդներով հարուստ մթերքի գործածությունն է, իսկ այս կարևոր տարրերով հարուստ են մուգ գույնի հատապտուղները, մուգ գույնի տերևավոր բանջարեղենը, սոխն ու սխտորը: Եթե կապտուկները պայմանավորված չեն վնասվածքներով կամ ծանր հիվանդություններով, ապա բոլոր անհրաժեշտ միկրոտարրերով հարուստ սննդակարգը բավական կլինի կապտուկների առաջացումը կանխելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
Կնոջ սեռական կողմնորոշման մասին կպատմի նրա ձեռքերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

7 պատճառ, որոնք տղամարդուն ստիպում են հեռանալ կնոջից
Կկարողանա՞ք անցնել այս պարզ մաթեմատիկական թեստը
Ինչու են շատերը օրգազմի իմիտացիա անում, բացատրում է գիտնականը
Իմաստուն կնոջ 5 կանոն
Իմաստուն ԱՌԱԿ․ Մխիթար Գոշ՝ «Մորենին և վազը»
ԹԵՍՏ․ Գիտե՞ք այս բառերի ճիշտ ուղղագրությունը
180-ից բարձր․ ինչու են ցածրահասակ կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
8 արտահայտություն, որոնք անում են միայն իսկապես սիրող տղամարդիկ. Ինչպե՞ս տարբերել նրանց
Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները